Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի կառուցումը մեկնարկել է. Մոտ 900 մլն դրամի ծրագիր է իրականացվում13 ապրիլի 2017 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Էջմիածին քաղաքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի արարողությանը, որի կառուցման ծրագիրը ՀՖՖ-ի, ՈւԵՖԱ-ի և Ֆուտբոլի համաշխարհային միության (ՖԻՖԱ) կողմից իրականացվող համատեղ ներդրումային ծրագիր է: Բացմանը նախագահը մասնակցել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) գործկոմի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի, մարզային և քաղաքային իշխանությունների, տեղի պատգամավորների, սպորտի ոլորտի պատասխանատուների, Էջմիածնի թիվ 1 մարզադպրոցի սաների և քաղաքի բնակիչների հետ: Մոտ 900 մլն դրամ արժողությամբ ծրագրի իրականացումն սկսվել է 2016թ. հոկտեմբերին, նախատեսվում է ավարտել 2017թ. հոկտեմբերին:
Հանրապետության նախագահը ակադեմիայի կառուցման շինհրապարակում ծանոթացել է ինչպես Վաղարշապատի, այնպես էլ մարզի մեկ այլ՝ Արմավիր քաղաքում կառուցվող ֆուտբոլի ակադեմիայի շինարարական նախագծերին, զրուցել ծրագրի պատասխանատուների և շինարարների հետ: Նրանց հավաստմամբ, Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի 1100 քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի մասնաշենքում կլինեն ժամանակակից ֆուտբոլը սպասարկող ենթակառուցվածքներ: Բացօթյա լողավազանը, արհեստական 1 և բնական խոտածածկով 3 խաղադաշտը կառուցվելու են ժամանակակից տեխնոլոգիաներով՝ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար սահմանված չափանիշներին համապատասխան: Կկառուցվի նաև մոտ 500 նստատեղով տրիբունա՝ ֆուտբոլի առաջնությունների պաշտոնական հանդիպումներ հյուրընկալելու նպատակով: Նորակառույց ակադեմիան աշխատանքով կապահովի 25-30 մարդու՝ 130-150 հազար դրամ միջին աշխատավարձով: Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվել է նաև, որ ընթացիկ տարվա փետրվարին մեկնարկած մոտ 1.4 մլրդ դրամ արժողությամբ Արմավիրի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման ծրագիրը կավարտվի 2019թ. հոկտեմբերին: Այն ևս ՀՖՖ-ի, ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից իրականացվող համատեղ ներդրումային ծրագիր է: Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի արարողությունից հետո Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ: Ինչպես Վաղարշապատի, այնպես էլ Արմավիրի ֆուտբոլի ակադեմիաներում կարող են մարզվել մինչև 600 պատանի և աղջիկ: Վերոնշյալ երկու ակադեմիան կառուցվում է ի լրումն 2010-2014 թվականներին Հայկական ֆուտբոլի ռազմավարական զարգացման ծրագրի շրջանակներում շահագործման հանձնված ՀՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիայի, Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի և Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |