Քիմ Քարդաշյանը` «Խոստումի» պրեմիերային. Դիտեք և իմացեք հայ ժողովրդի պատմությունը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Դերասանուհի և երգչուհի Շերը, ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քորթնիի հետ, ներկա են եղել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրեմիերային Լոս Անջելեսում: Եռյակը միասին է հայտնվել TCL կինոթատրոնի կարմիր ուղեգորգին ֆիլմի աստղ Քրիստիան Բեյլի հետ միասին: «Ես հպարտանում եմ այս ֆիլմով: Բոլորդ եկեք և իմացեք վերջապես հայ ժողովրդի իրական պատմությունը»,-գրել է Քիմը Twitter-ի իր միկրոբլոգում: Ֆիլմի ցուցադրությանը ներկա էր նաև Սերժ Թանկյանը տիկնոջ հետ: Ֆիլմին իր աջակցությունն է հայտնել նաև հայտնի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը: Նա իր տեսաուղերձն է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում: «Խոստումը» ֆիլմին սատարում են նաև Ռայան Գոսլինգը, Էլթոն Ջոնը, Լեոնարդո դի Կապրիոն, Սիլվեստր Ստալոնեն, Դոն Չիդլը, Բարբարա Սթրեյզանդը: Հայաստանի կինոթատրոններում ֆիլմը կցուցադրվի ապրիլի 27-ից: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայտնի հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին ներկա է գտնվել «Խոստումը» ֆիլմի լոնդոնյան ցուցադրությանը: Ջորջ Քլունիին ուղեկցում էր կինը՝ հայտնի փաստաբան Ամալ Քլունին: «Խոստումը» Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:«Խոստումի» պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին` Ցեղասպանության 102-րդ տարելիցից առաջ։ Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կլինի ապրիլի 27-ին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |