ՀՀԿ խոսնակ. «Շատ հավանական» է, որ Արտակ Զաքարյանը և Արտակ Դավթյանը դառնան ՊՆ փոխնախարարներ13 ապրիլի 2017 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցության օրակարգում այս պահին «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու հարց չկա: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստից հետո։ Նա «շատ հավանական» է համարել այն, որ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը և Արտակ Դավթյանը, հնարավոր է, գնան պաշտպանության նախարարություն, հայտնում է Aysor.am-ը։ «Քաղաքական որոշումը կայացված է։ Այո, դուք նրանց ապագայում կտեսնեք պաշտպանության նախարարությունում՝ որպես նախարարի տեղակալներ», - ասել է Շարմազանովը՝ նշելով, որ երկուսն էլ կարող են իրենց պրոֆեսիոնալ ունակությունները ներդնել Զինված ուժերում առկա մարտահրավերների լուծման հարցում։ «Բայց քանի դեռ հրամանը չկա, չեմ շտապում նրանց շնորհավորել», - ասել է Էդուարդ Շարմազանովը։ Արտակ Զաքարյանը և Արտակ Դավթյանը ԱԺ պատգամավորներ են Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |