Թուրքիայի մշակույթի նախարարությունը գրաքննել է Դերսիմի կոտորածների մասին ֆիլմը

Թուրքիայի մշակույթի նախարարությունը գրաքննել է Դերսիմի կոտորածների մասին ֆիլմը

PanARMENIAN.Net - Թուրքիայի մշակույթի նախարարությունը գրաքննության է ենթարկել ռեժիսոր Քազըմ Օզի «Ոսկի» ֆիլմը, որի պրեմիերան կայացել է ապրիլի 11-ին Ստամբուլի կինոփառատոնի շրջանակներում:

Ռեժիսորը նախարարությանը որոշումը բողոքելու համար յուրատեսակ քայլի է դիմել: Ցուցադրման ընթացքում այն դրվագների ժամանակ, որոնք նախարարության պահանջով հանվել են, էկրանը սևացել է և հայտնվել է հետևյալ գրությունը. «Այս դրվագը չեք կարող դիտել, քանի որ Թուրքիայի Հանրապետության մշակույթի նախարարության կինոյի գլխավոր վարչության խորհուրդը դրանք վիճելի է համարում», «Ակօս» շաբաթաթերթի կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Ֆիլմի ցուցադրությունից հետո ռեժիսորը, մեկնաբանելով իր բողոքի ակցիան, նշել է, որ կատարվածը ինչ-որ բանի նախանշանն է: «Կինոյում մութ շրջան է սկսվում, որի դեմ պետք է պայքարենք: Նախարարությունը, որը հենց ինքն է աջակցել ֆիլմի ստեղծման համար, ցույց է տալիս, թե որքան «ժողովրդավար» է իշխանության պահանջները իրականացնելու ուղղությամբ: Էկրանը սևացնելով ցանկանում էի բացահայտել, որ գրաքննություն է եղել»:

Ֆիլմը պատմում է Ժանի մասին: Նա գնում է մի երգի հետքերով, որը իր համար երգում էր 1938 թվականի Դերսիմի կոտորածներից փրկված տատիկը՝ Զարիֆեն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---