Սիրիան ՔԶԱԿ փորձագետներին հրավիրել է Շայրաթ ավիաբազա

Սիրիան ՔԶԱԿ փորձագետներին հրավիրել է Շայրաթ ավիաբազա

PanARMENIAN.Net - Սիրիան Քիմզենքի արգելման կազմակեպության (ՔԶԱԿ) փորձագետներին հրավիրել է ստուգելու, թե արդյոք քիմզենք կա Հան Շեյխունում և կառավարական զորքերի Շայրաթ ավիաբազայում, որին հրթիռային հարված է հասցրել ԱՄՆ-ն: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին:

«Իմ երկիրը ՔԶԱԿ հետ թափանցիկ գործակցության համատեքստում իրոք նամակ է հղել կազմակերպության գլխավոր տնօրենին՝ կոչ անելով չեզոք, պրոֆեսիոնալ և անաչառ առաքելություն գործուղել ինչպես Հան Շեյխուն, այնպես էլ Շայրաթ ավիաբազա: Դա անահրաժեշտ է պարզելու համար, թե ինչ է կատարվել, և անել դա համապարփակ, թափանցիկ և արդար ձևով: Սիրիան պատրաստակամ է ապահովելու առաքելության մուտքը Շայրաթ, որպեսզի հստակեցվի՝ արդյոք այնտեղ զարին է կիրառվել և կամ արդյոք այնտեղ զարին է պահեստավորված եղել»,-ասել է Ջաֆարին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա, առաքելության մուտքը Հան Շեյխուն պետք է ապահովի ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրան», որը վերահսկում է այդ շրջանը:

ԱՄՆ-ն ապրիլի լույս 7-ի գիշերը հրթիռակոծել է սիրիական ավիաբազան Հոմս գավառում՝ պատճառաբանելով իր քայլը Իդլիբ գավառում քիմիական զենքի կիրառմամբ: ԱՄՆ-ն քիմզենքի օգտագործման համար Դամասկոսին է մեղադրում, մինչդեռ Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ քիմիական զենք երբևէ չեն կիրառել:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---