ՀՀ 5 բռնցքամարտիկ Թբիլիսիում կպայքարի ոսկե մեդալի համար

ՀՀ 5  բռնցքամարտիկ Թբիլիսիում կպայքարի ոսկե մեդալի համար

PanARMENIAN.Net - Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթանում է բռնցքամարտի Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարը: Հայաստանը ներկայացնող հինգ բռնցքամարտիկ նվաճել է եզրափակչի ուղեգիր:

Ապրիլի 14-ին ոսկե մեդալի համար կպայքարեն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 52 կգ` Վահե Բադալյանը, 64 կգ` Հովհաննես Բաչկովը, 75 կգ` Արման Դարչինյանն ու 91 կգ` Հենրիկ Սարգսյանը, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Մրցաշարին մասնակցում է ութ հայ բռնցքամարտիկ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---