Կարայան. 2017-ին $850 մլն-ի ներդրումների աղբյուրներն ու իրականացնողները հստակ են![]() 13 ապրիլի 2017 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Այս տարի նախատեսվում է, որ կլինի 850 մլն դոլարին համարժեք ներդրումներ Հայաստանի տնտեսություն: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանը: «3,2 մլրդ դոլարի մասին է հայտարարվել ու դա մի քանի տարվա ծրագիր է: Այս տարի նախատեսվում է, որ կլինի 850 մլն դոլարին համարժեք ներդրումներ, որոնց ֆինանսական աղբյուրներն ու իրականացնողներն արդեն հստակ են: Ինչպես տեսնում եք, արդեն շատ ակտիվ ներդրումային ծրագրերը քննարկվում են և ներդրումներ արդեն իսկ իրականացվել են», - ասաց Սուրեն Կարայանը, հայտնում է Aysor.am-ը: Նա նշել է, որ հիմնական ներդրումները կիրականացվեն էներգետիկայի, հանքարդյունաբերության, թեթև արդյունաբերության ոլորտներում: Ներդրումներ կլինեն նաև դեղագործության ոլորտում և սննդի վերամշակման ոլորտում: «Ինչ վերաբերում է աղբյուրներին, ինչպես գիտեք, այստեղ ստեղծվեց Հայաստանի ներդրողների ակումբ, դա մեկ աղբյուր: Մնացածը` շատ բազմազան աղբյուրներ են, կան մասնավոր ներդրողներ, որոնք հետաքրքրություն են հայտնել և արդեն իսկ սկսել են ներդրումներ իրականացնել», - ասել է Սուրեն Կարայանն` ավելացնելով, որ ներդրողների թվում կան ինչպես ՀՀ քաղաքացիներ, այնպես էլ այլ երկրներում ապրող ազգությամբ հայեր: «Հայաստանի ներդրողների ակումբ»-ը նախատեսում է 2017 թվականին ՀՀ-ում իրականացնել 300 մլն դոլարի ներդրումային ծրագրեր: ՀՀ կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև ստորագրվելիք ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի համատեղ իրականացման մասին փոխըմբռնման հուշագրի նախագիծն արժանացել է գործադիրի հավանությանը: Հիմնադրամը կդառնա արտաքին ներդրումների ներգրավման կատալիզատոր` ստեղծելով խոշոր նախագծերի ֆինանսավորման իրական հնարավորություն` դրանով նպաստելով տնտեսական աճի տեմպերի արագացմանը և նոր աշխատատեղերի ստ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |