Դամասկոս. Արևմուտքը ռմբակոծել է ԻՊ քիմզենքի պահեստը, հարյուրավոր զոհեր կան![]() 13 ապրիլի 2017 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտարարել է, որ կոալիցիան ավիահարված է հասցրել «Իսլամական պետության» քիմզենքի պահեստին Դեր Զորում: Ըստ Դամասկոսի, հարյուրավոր մարդիկ են զոհվել, այդ թվում խաղաղ բնակիչներ: Զոհերի քանակը ճշտվում է: Հարվածը հասցվել է Դեր Զորի Ջալթա արվարձանին, հայտնում է Meduza-ն սիրիական SANA-ի վրա հղումով: Հարվածը հասցվել է ապրիլի 11-ին տեղի ժամանակով 17:30-17:50-ի սահմաններում: «Ավիահարվածի վայրում սպիտակ ամպ է գոյացել, հետո՝ դեղին: Դա վկայում է մեծ քանակի թունավոր նյութերի առկայության մասին: Հրդեհը տևել է մինչև 22:30-ը», ասվում է կոմյունիկերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ապրիլի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Սիրիայում սադրանք է պատրաստվում քիմիական զենքի կիրառմամբ, որի համար կմեղադրեն Դամասկոսին: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ապրիլի 12-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և իր պաշտոնակից ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է հակամարտությունները Սիրիայում: Սիրիայում քիմզենքի կիրառման հարցում կողմերի կարծիքները տարբեր են եղել: ԱՄՆ-ն վստահ է, որ քիմզենքով ռումբերը կառավարական ավիացիան է գցել, և դա իր ապացույցներն ունի: Նա հայտարարել է, որ Ասադը պետք է հեռանա, իսկ նրա մերձավոր դաշնակից Ռուսաստանը կարող է օգնել նրան հասկանալ, որ դա անխուսափելի է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |