Հայաստանն աշխարհի ամենահավատացյալ բնակչությամբ երկրների հնգյակում է![]() 13 ապրիլի 2017 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ընդգրկվել է աշխարհի ամենահավատացյալ բնակչությամբ երկրների հնգյակում: Հարցմանը մասնակցածների 92%-ն իրեն հավատացյալ է համարում: Այդ են վկայում Gallup International/WIN հետազոտական կենտրոնի հարցման արդյունքները: Ըստ հարցման արդյունքների, առաջատարը Թաիլանդն է, որի բնակիչների 98%-ն է իրեն հավատացյալ համարում: Հաջորդը Նիգերիան է 97%-ով: Երրորդ տեղը կիսում են Կոսովոն, Հնդկաստանը, Գանան, Պապուա Նոր Գվինեան, Կոտ դ՛Իվուարը, որտեղ հավատացյալ է իրեն համարում բնակչության 94%-ը: Չորրորդ տեղում է Ֆիջին նույնպես 94%-ով: Ըստ հասարակական կարծիքի արդյունքների ուսումնասիրության, հավատացյալ մարդիկ ավելի շատ են հինդուիզմ (91%) և բուդդայականություն (88%) դավանող երկրներում: Կաթոլիկների և մահմեդականների շրջանում հավատավոր մարդիկ 78% են կազմում: Եթե պահպանվեն առկա միտումները, մինչև 2050 թ. քրիստոնյաների ու մահմեդականների քանակը մոլորակում կարող է հավասարվել, իսկ 2070-ին արդեն մահմեդականները մեծամասնություն կկազմեն: Իրեն հավատացյալ է համարում աշխարհի բնակչության 62%-ը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |