ՄԻՊ. Քրեական օրենսգրքում հրատապ փոփոխություններ են անհրաժեշտ![]() 13 ապրիլի 2017 - 17:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ազատությունից զրկված անձի իրավունքները պաշտպանելու խնդիր կա: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄԻՊ Արման Թաթոյանը: Նրա խոսքով` հաճախ անձը հրավիրվում է ոստիկանություն առանց բավարար հիմքերի: «Նախորդ տարվա պրակտիկան ցույց է տալիս, որ ազատությունից զրկվելու հիքմերի մասին չկա տեղեկատվություն: Դրանց համար հաճախ հիմք են լինում մամուլում եղած տեղեկությունները»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Թաթոյանը կարևորել է նաև փաստաբանների աշխատանքի ազատությունը, որի համար ևս հաճախ անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծվում: Մասնավորապես, ՄԻՊ-ն անդրադարձել է այն դեպքերին, երբ փաստաբանները ենթարկվում են խուզարկության: Նրա խոսքով` քրեական օրենսգրքում պիտի փոփոխություններ կատարվեն: Օմբուդսմենն ասել է, որ ՀՀ-ում կալանքների բավարարման բավականին բարձր շեմ է գործում: Թաթոյանն ընդգծել է, որ Քրեական օրենսգրքում անհրաժեշտ է հրատապ փոփոխություններ կատարել, մասնավորապես, պետք է այլընտրանքային խափանման միջոցներ կիրառել: ՄԻՊ-ն անդրադարձել է նաև վկաների իրավունքների ոտնահարմանը՝ նշելով, որ այս հարցով դիմել է Սահմանադրական դատարան: «Բարձր եմ գնահատում մեր համագործակցությունը Սահմանադրական դատարանի հետ: ՄԻՊ-ը խնդրել է, որպեսզի ՍԴ-ն մարդու իրավունքներին վերաբերող դիմումները նաև ՄԻՊ ուղարկի, որն էլ կորոշի միջամտել դեպքին, թե՝ ոչ», - ընդգծել է նա: 2016-ին ՀՀ դատարանների կողմից կայացվել է 160 դատական ակտ 187 անձի վերաբերյալ, որից 140 անձ ձեռք է բերել լրիվ արդարացվածի կարգավիճակ, իսկ 47 անձ` մասնակի արդարացվածի կարգավիճակ:2015-ի համեմատությամբ 2016-ին արդարացվածների քանակն աճել է 30-ով (19.1%): Ընթերցեք նաև. ՄԻՊ-ը զեկույց կհրապարակի ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ. Յուրաքանչյուր դեպք հստակ վերլուծված է Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |