ՄԻԵԴ. ՌԴ-ն €3 մլն պետք է վճարի Բեսլանի զոհերի հարազատներին և տուժածներին![]() 13 ապրիլի 2017 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) պարտավորեցրել է Ռուսաստանին 3 միլիոն եվրո վճարել 2004 թվականին Բեսլանի դպրոցում ահաբեկչության հետևանքով զոհվածների հարազատներին և տուժածներին, ևս 88 հազար եվրո՝ դատական ծախսերը փոխհատուցելու համար։ Դատարանը միանգամից «Բեսլանի մայրերի» ավելի քան 400 բողոք է քննել։ Ըստ ՄԻԵԴ-ի վճռի, ռուսաստանյան իշխանությունները չեն կատարել մարդկանց կյանքին սպառնացող վտանգը կանխելու իրենց պարտականությունները, որպեսզի նվազագույնի հասցնեն պատանդների կյանքին սպառնալիքը։ Կրեմլը հայտարարել է, որ ՄԻԵԴ-ի վճիռն անընդունելի է, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: 2004 թվականի սեպտեմբերի 1-ին զինված անձինք Բեսլանի դպրոցներից մեկում պատանդ վերցրեցին 1128 մարդու։ Պատանդներին զինյալներից ազատելու գործողության ժամանակ 334 մարդ զոհվեց, այդ թվում՝ 186 երեխա։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |