Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը![]() 14 ապրիլի 2017 - 09:51 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, հաղորդում է Կրեմլի կայքը: Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ: Զրուցակիցները փոխադարձ տրամադրվածություն են հայտնել` շարունակելու համատեղ աշխատանքը հրադադարի ռեժիմի ամրապնդման նպատակով և պատրաստակամություն են հայտնել ապագայում էլ աջակցել միջսիրիական բանակցային գործընթացին ինչպես Աստանայում, այնպես էլ ժնևյան ձևաչափով: Երկու երկրի ղեկավարները կողմ են արտահայտվել Խան Շեյխուն քաղաքում ապրիլի 4-ին տեղի ունեցած քիմիական հարձակման շուրջ միջազգային օբյեկտիվ և մանրակրկիտ հետաքննություն անցկացնելուն: ԱՄՆ-ն ապրիլի լույս 7-ի գիշերը հրթիռակոծել է սիրիական ավիաբազան Հոմս գավառում՝ պատճառաբանելով իր քայլը Իդլիբ գավառում քիմիական զենքի կիրառմամբ: ԱՄՆ-ն քիմզենքի օգտագործման համար Դամասկոսին է մեղադրում, մինչդեռ Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ քիմիական զենք երբևէ չեն կիրառել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |