Մխիթարյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

PanARMENIAN.Net - Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել անգլիական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքներով ֆուտբոլիստը ստացել է ձայների 60%-ը: Երկրորդ տեղում «Անդերլեխտի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսն է՝ ձայների 16%:

Հենրիխ Մխիթարյանը բացել է «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» հանդիպման հաշիվը, սակայն անգլիացիները գոլ են բաց թողել, և խաղն ավարտվել է ոչ ոքի արդյունքով (1:1):

Պատասխան հանդիպումը կկայանա Մանչեսթերում ապրիլի 20-ին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---