«ՍԱՍ գրուպ»-ում ասում են՝ տեղյակ չեն համացանցում հայտնված ձայնագրությունից (վիդեո) 14 ապրիլի 2017 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին մի շարք լրատվական կայքեր հրապարակել են փոստով իրենց ուղարկված՝ «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը: Ժողովը վարողն աշխատակիցներին ճնշում է՝ պարտադրելով «քարոզել, համոզել հարազատներին ու բարեկամներին» ձայներ բերել ՀՀԿ տարածքային թեկնածու, «ՍԱՍ գրուպի» նախագահ Արտակ Սարգսյանի օգտին: Բանախոսը շատ ձայներ բերողներին խոստանում է պարգևատրումներ, իսկ հակառակ դեպքում՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում: PanARMENIAN.Net ը մեկնաբանություն ստանալու ակնկալիքով զանգարեց տեղեկատուներում նշված ընկերության գլխամասային գրասենյակի հեռախոսահամարով: Հեռախոսազանգին պատասխանողը նշեց, որ ընդհանրապես տեղյակ չէ՝ ինչ ձայնագրության մասին է խոսքը և չի կարող մեկնաբանել: Մեր պնդմանը, թե ամեն դեպքում ցանկանում ենք մեկնաբանություն ստանալ պատասխանատու և իրազեկ ինչ-որ մեկից, աշխատակիցը պատասխանեց, որ զանգահարել ենք կադրերի բաժին և իրենք իրավասու չեն նման տեղեկատվություն տալ: Խորհրդարանական ընտրություններին թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Դավթաշեն, Աջափնյակ) ռեյտինգային թեկնածուներից ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանը զբաղեցրել է 2-րդ տեղը՝ ստանալով 12027 քվե: Ընտրողների ձայների մեծամասնությունը ստացել էր ՀՀԿ մեկ այլ թեկնածու՝ Արման Սահակյանը։ Նրա օգտնին քվեարկել է 18532 ընտրող։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |