Նյու Յորքում ներկայացվել է «Խաչքարեր» պատկերագիրքը![]() 14 ապրիլի 2017 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքի «Զոհրապ» կենտրոնում կայացել է լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանի պատկերագքրի շնորհանդեսը։ «Խաչքարեր» խորագրով ալբոմում պատկերված են Հայաստանի և Արցախի խաչքարերը: Առաջին խաչքարերը Խաչերյանը լուսանկարել է 1992 թվականին Արցախում, այնուհետև Հայաստանում և բոլոր այն երկրներում, որտեղ կան հայկական խաչքարեր, գրում է «Sputnik Արմենիան» Masis Post-ի վրա հղումով: Պարբերականը գրում է, որ այս պատկերագիրքն իսկական գանձ է նրանց համար, ովքեր գնահատում են խաչքարերի գեղեցկությունը։ «Ազգանունս Խաչերյան է. խաչ, խաչքար, խաչելություն: Այս խաչքարերը մեկ օրում չեն ստեղծվել։ Վարպետները դրանք կերտել են որևէ իրադարձության կապակցությամբ, օրինակ` երբ երեխա է ծնվել, բերքն առատ է եղել կամ էլ նոր գյուղ է հիմնվել»,- շնորհանդեսի ժամանակ ասել է լուսանկարիչը։ Հրայր Բազե Խաչերյանը ծնվել է Լիբանանում: Լուսանկարչությամբ հետաքրքրվել է 11 տարեկանից: Հայտնի է «Արցախ. լուսանկարչական ճանապարհորդություն» (1997թ.), «40 մերկ մարմին» (2001թ.), «Ղարաբաղ. 100 լուսանկար» (2002թ.), «Երկիր» (2005թ.), Արմեն Քյուրքչյանի համահեղինակությամբ՝ «Հայկական զարդանախշային արվեստը» (2010թ.) և «Հայկական զարդատառ» (2012թ.), «Մեկ ազգ, մեկ եկեղեցի» (2013թ.) և այլ գրքերով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |