Քոնդոլիզա Ռայսը կրկին կոչ է արել չընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը25 հոկտեմբերի 2007 - 14:24 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը երեկ կրկին ամերիկացի օրենսդիրներին կոչ է արել չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւը: «Այժմ շատ զգայուն ժամանակաշրջան է Թուրքիայի հետ հարաբերություններում», - հայտարարել է Ռայսը Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում, որը երկու շաբաթ առաջ հավանություն է տվել բանաձեւին: «Մենք ծայրաստիճան կարեւոր ռազմավարական շահեր ունենք` կապված թուրքերի հետ», - ասել է Ռայսը` կոչ անելով Ներկայացուցիչների պալատին չքվեարկել բանաձեւը: Ընդունելով հանդերձ, որ տեղի են ունեցել «ահավոր իրադարձություններ», «զանգվածային ջարդեր», պետքարտուղարը հավելել է, թե դրանք պատահել են Օսմանյան կայսրությունում, իսկ ներկայիս թուրքական պետությունը «օսմանցիները չեն»: «Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը լրջորեն կվնասի Թուրքիայի հետ մեր հարաբերությունները», - ասել է Ռայսը, հավելելով թե կոչ է արել ինչպես հայերին, այնպես էլ թուրքերին` միասին աշխատել պատմական տարաձայնությունները հաղթահարելու ուղղությամբ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |