Վեսելին Մատիչը բասկետբոլի մարզչական սեմինար կանցկացնի Երևանում

Վեսելին Մատիչը բասկետբոլի մարզչական սեմինար կանցկացնի Երևանում

PanARMENIAN.Net - Մայիսի 23-ից 30-ը Երևանում կկայանա բասկետբոլի մարզչական սեմինար, որը կվարի փորձառու սերբ մարզիչ Վեսելին Մատիչը:

Սեմինարն անկացնելու է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աջակցությամբ:

56-ամյա Վեսելին Մատիչը 1989 թվականից մարզչական գործունեությամբ է զբաղված:

Նա աշխատել է մի շարք հայտնի ակումբներում, ինչպես նաև գլխավորել է Լեհաստանի, Իրանի և Լիբանանի հավաքականները:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---