Դատախազությունում ուսումնասիրում են «ՍԱՍ գրուպի» ժողովի ընթացքում արված ձայնագրությունը![]() 14 ապրիլի 2017 - 12:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Դատախազությունն ուսումնասիրում է«ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում տեղեկացրեցին ՀՀ դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից: Ապրիլի 13-ին մի շարք լրատվական կայքեր հրապարակել են փոստով իրենց ուղարկված՝ «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը: Ժողովը վարողն աշխատակիցներին ճնշում է՝ պարտադրելով «քարոզել, համոզել հարազատներին ու բարեկամներին» ձայներ բերել ՀՀԿ տարածքային թեկնածու, «ՍԱՍ գրուպի» նախագահ Արտակ Սարգսյանի օգտին: Բանախոսը շատ ձայներ բերողներին խոստանում է պարգևատրումներ, իսկ հակառակ դեպքում՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում: Ավելի վաղ PanARMENIAN.Net ը մեկնաբանություն ստանալու ակնկալիքով զանգարեց տեղեկատուներում նշված ընկերության գլխամասային գրասենյակի հեռախոսահամարով: Հեռախոսազանգին պատասխանողը նշեց, որ ընդհանրապես տեղյակ չէ՝ ինչ ձայնագրության մասին է խոսքը և չի կարող մեկնաբանել: Մեր պնդմանը, թե ամեն դեպքում ցանկանում ենք մեկնաբանություն ստանալ պատասխանատու և իրազեկ ինչ-որ մեկից, աշխատակիցը պատասխանեց, որ զանգահարել ենք կադրերի բաժին և իրենք իրավասու չեն նման տեղեկատվություն տալ: Խորհրդարանական ընտրություններին թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Դավթաշեն, Աջափնյակ) ռեյտինգային թեկնածուներից ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանը զբաղեցրել է 2-րդ տեղը՝ ստանալով 12027 քվե: Ընտրողների ձայների մեծամասնությունը ստացել էր ՀՀԿ մեկ այլ թեկնածու՝ Արման Սահակյանը։ Նրա օգտնին քվեարկել է 18532 ընտրող։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |