Մոլդովան դիտորդ երկրի կարգավիճակ է ստացել ԵՏՄ-ում![]() 14 ապրիլի 2017 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը հավանություն է տվել Մոլդովային ԵՏՄ-ում դիտորդի կարգավիճակ շնորհելուն: Այդ մասին ապրիլի 14-ին Խորհրդի նիստում հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը: Նիստին մասնակցել են ԵՏՄ անդամ բոլոր պետությունների նախագահները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նիստին հրավիրված էր նաև Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը: Ավելի վաղ Դոդոնը դիմել էր ԵՏՄ-ին իր երկրին այդ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ շնորհելու խնդրանքով: Ըստ Ատամբաևի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հերթական նիստում կներկայացնի Մոլդովայի համար այդ կարգավիճակի իրացման կարգը: Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում հանդիպում է ունեցել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ընդլայնել իրավապայմանագրային դաշտը` մինչ այժմ երկու երկրի միջև ստորագրված շուրջ երկու տասնյակ համաձայնագրին ու պայմանագրին ավելացնելով նորերը: Այդ համատեքստում կարևորվել է միջխորհրդարանական կապերի և շփումների ակտիվացումը, առևտրատնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստերի անցկացումը: Ընթերցեք նաև. Սարգսյան-Դադոն հանդիպում. Կարևորվել է առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում գործակցությունը Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |