Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար![]() 14 ապրիլի 2017 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Նա իր պարտականությունները կստանձնի 2017-ի մայիսի 2-ին: Այդ մասին Բիշքեկում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպման օրակարգի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները քննարկել են «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» որոշման նախագիծը և որոշում կայացրել: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկելիս միաձայն որոշում է կայացվել այդ պաշտոնում մայիսի 2-ից նշանակել Յուրի Խաչատուրովին»,-ասել է Սեմերիկովը: Ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները քննարկել են նաև «ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական և ռազմավարական իրավիճակը և մի շարք լրացուցիչ հրահանգներ են տվել անվտանգության մարտահրավերներին հակազդելու մեր աշխատանքի վերաբերյալ»,-ասել է Սեմերիկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը: Յուրի Խաչատուրովը Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղան է, նախկինում զբաղեցնում էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |