Հայ մարմնամարզիկները մեկնել են Ռումինիա՝ մասնակցելու ԵԱ-ին![]() 14 ապրիլի 2017 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեկնել է Ռումինիա` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը: Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ Ռումինիայում հանդես կգան Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վիգեն Խաչատրյանը և Արմեն Պետրոսյանը: Առաջնությունը կմեկնարկի ապրիլի 19-ին: Մինչ այդ մեր մարզիկները կմարզվեն մրցավայրում: 2017-ի մարտին Դոհայում անցկացված մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլում ՀՀ մարմնամարզիկները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |