Սթինգ. Ինձ դուր է գալիս Մխիթարյանին նվիրված երգը![]() 14 ապրիլի 2017 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Հայտնի բրիտանացի երաժիշտ Սթինգն ասել է, որ իրեն դուր է գալիս Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին նվիրված երկրպագուների երգը: «Ես շատ ուրախ եմ, որ այդպես է: Ինձ դուր է գալիս, երբ իմ երգերը վերափոխում են տարբեր նպատակների համար: Ըստ իս, դա հիանալի է», -ասել է երգիչը, գրում է BBC-ին: «Որպես երգի հեղինակ ես միշտ հիացած հետևում եմ, թե ինչ անհավանական արագությամբ է մեղեդին տարածվում մարդկանց մեծ խմբերի շրջանում և հետո բոլորը սկսում են միաժամանակ կատարել»,-ասել է նա: «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները Մխիթարյանին նվիրված երգը կատարում են 2016-ի ամառվանից: Նրանք վերափոխել են Սթինգի հայտնի Englishman in New York երգի խոսքերը: Կրկներգում «կարմիր սատանաների» ֆաները երգում են Whoa, Mkhitaryan, Henrikh Mkhitaryan, he’s our midfield Armenian! (Մխիթարյան, Հենրիխ Մխիթարյան, նա մեր հայ կիսապաշտպանն է): Հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Հպարտ եմ միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», իմ երազանքն իրականացավ: Ոգևորված եմ, որ հանդես եմ գալու նման հարուստ պատմությամբ ակումբում, հույս ունեմ, եր երկար եմ նրա մասը կազմելու: Շնորհակալ եմ Ժոզե Մոուրինյոյին և ակումբին ինձ ընտրելու համար», - ասել է Մխիթարյանը: «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |