Զապորոժյեի պատգամավորները կոչ են արել Ռադային ապրիլի 24-ը հիշատակի օր հայտարարել![]() 14 ապրիլի 2017 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Զապորոժյեի շրջանի պատգամավորները դիմել են Ուկրաինայի Գերագույն ռադային՝ կոչ անելով հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և ապրիլի 24-ը հայտարարել հիշատակի օր: Համապատասխան որոշումը կայացվել է Զապորոժյեի շրջանային խորհրդի 11-րդ նստաշրջանում: Որոշման նախագիծը ներկայացրել էին խմբակցությունների ղեկավարները: Ինչպես հայտնում է Զապորոժյեում Ուկրաինայի հայերի միության բաժանմունքը, քվեարկության արդյունքում որոշվել է դիմել Ուկրաինայի Գերագույն ռադային և հրապարակել այն տեղի «Զապորոժսկայա պռավդա».թերթում: 2016-ի նոյեմբերին Ուկրաինայի ժողովրդական պատգամավորները տարբեր խմբակցություններից միացան Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Վիտալի Բարվինենկոյի օրենսդրական նախաձեռնությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |