Թել Ավիվի «Շարլոտտա» երգչախումբը ելույթ կունենա Հայաստանում![]() 14 ապրիլի 2017 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 25-30-ը ԵՊՀ հրավերով Հայաստան ժամանած «Շարլոտտա» երգչախումբը ելույթներ կունենա՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի: Երգչախումբը կներկայանա Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Երևանի պետական համալսարանի մեծ դահլիճում, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ինչպես նաև Իջևանի մշակույթի տան դահլիճում: Երգչախմբի համերգային ծրագրում ընդգրկված են հայ և համաշխարհային կոմպոզիտորների դասական և հոգևոր երգեր: Իսրայելի «Շարլոտտա» երգչախումբը ստեղծվել է 1990 թ.-ին Էլի Գեֆենի կողմից, ով մինչ օրս ղեկավարում է երգչախումբը: Հանրաճանաչ երգչախումբը հեղինակություն է ձեռք բերել իր լայն երգացանկի շնորհիվ, որն ընդգրկում է դասական և հոգևոր ստեղծագործություններ: Երգչախումբը ելույթներ է ունեցել Իսրայելի, ինչպես նաև արտերկրի ամենահայտնի համերգային սրահներում: Մասնավորապես «Շարլոտտա» երգչախումբը համերգներով հանդես է եկել այնպիսի հայտնի բեմերում, ինչպիսիք են Լոնդոնի թագավորական Ալբերտ-հոլլը, որտեղ ներկա է գտնվել նաև Մեծ Բրիտանիայի արքայադուստրը (Բրիթթեն՝ զինվորական ռեքվիեմ), Քովենթ-Գարդեն փառատոնը (Ռոսսինիի՝ Մովսեսը Եգիպտոսից): Իսրայելական երգչախումբն իր երգացանկն է ներկայացրել եվրոպական ամենահայտնի փառատոներում՝ Մալթայում, Մադրիդում, Պրահայում, Հռոմում, Լիսաբոնում և այլուր: Նրանք ելույթ են ունեցել իսպանական Ալկասար Սեվիլյեի լեգենդար պալատում և Սան Խուան դը Դիոս Գրանադում (2007), ինչպես նաև 2008 թ.-ին Վիեննայում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |