Բրյուսելում ձերբակալվել է մոտ 100 թուրք երիտասարդ, ովքեր մասնակցել են հակաքրդական ցույցին

PanARMENIAN.Net - Այս գիշեր Բրյուսելում ձերբակալվել է մոտ 100 թուրք երիտասարդ, ովքեր մասնակցել են չարտոնված հակաքրդական ցույցին: Բելգիայի մայրաքաղաքի Սեն֊Ժոս շրջանում տեղի ունեցած ցույցի ընթացքում շուրջ 800 թուրք երիտասարդներ մեքենաներ են ջարդուփշուր արել, այրել են աղբամանները եւ կոտրել ավտոբուսային կանգառների ապակիները: Նրանցից շատերը զինված են եղել մետաղե ձողերով: «Նրանք ցույց են կազմակերպել այն բանից հետո, երբ Թուրքիայի եւ Իրաքի սահմանին բախումներ են տեղի ունեցել քրդերի մասնակցությամբ: Նրանք փորձում են Թուրքիայի հիմնախնդիրները փաթաթել Բելգիայի վզին: Սա նույնն է, ինչ հանուն Բելգիայի միասնության ցույց կազմակերպել Թուրքիայոււմ»,֊ - ասել է Սենժոսի թաղապետի մամլո խոսնակ Պյեր Բրյույլանդը: Վերջերս Բրյուսելի այս նույն թաղամասում բախումներ տեղի ունեցան թուրքական եւ հայկական համայնքների ներկայացուցիչների միջեւ ամերիկյան Կոնգրեսում շրջանառվող ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի պատճառով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---