«ՍԱՍ»-ի ձայնագրությունն ուղարկվել է ՀՔԾ![]() 15 ապրիլի 2017 - 11:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ապրիլի 14-ին լրատվամիջոցներում հրապարակված ենթադրաբար «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանում առկա հանգամանքները ստուգելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Ապրիլի 13-ին մի շարք լրատվական կայքեր հրապարակել են փոստով իրենց ուղարկված՝ «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը:Ժողովը վարողն աշխատակիցներին ճնշում է՝ պարտադրելով «քարոզել, համոզել հարազատներին ու բարեկամներին» ձայներ բերել ՀՀԿ տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին: Բանախոսը շատ ձայներ բերողներին խոստանում է պարգևատրումներ, իսկ հակառակ դեպքում՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում: Կարդացեք նաև՝ Փաստաբան. «ՍԱՍ գրուպում» նախընտրական հանդիպումը վարողը կարող է ազատազրկվել 3-5 տարով Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |