ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի հերթականությունը քվեաթերթիկում

ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի հերթականությունը քվեաթերթիկում

PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, սահմանվել են Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի հերթական համարները գրանցման պահի դրությամբ անունների այբբենական հերթականությամբ հետևյալ կերպ՝ «Ելք» կուսակցությունների դաշինք, «Երկիր Ծիրանի» կուսակցություն, Հայաստանի Հանրապետական կուսակցություն:

Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել ընդամենը երեք քաղաքական ուժ:«Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրաժարվել էին ընտրություններին մասնակցությունից:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Ելք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, «Երկիր Ծիրանի» կուսակցությանը՝ Զարուհի Փոստանջյանը, ՀՀԿ-ինը՝ Տարոն Մարգարյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---