Մխիթարյանը՝ Եվրոպայի լիգայի 1/4-րդ եզրափակչի խորհրդանշական հավաքականում15 ապրիլի 2017 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Վիճակագրական տվյալներ հաշվարկող WhoScored.com կայքը Եվրոպայի լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղերի խորհրդանշական հավաքականն է կազմել: «Մանչեսթեր Յունայթեդի»և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ևս ընդգրկվել է այդ հավաքականում: Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել անգլիական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հենրիխ Մխիթարյանը բացել է «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» հանդիպման հաշիվը, սակայն անգլիացիները գոլ են բաց թողել, և խաղն ավարտվել է ոչ ոքի արդյունքով (1:1): Պատասխան հանդիպումը կկայանա Մանչեսթերում ապրիլի 20-ին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են |