Բրյուսելը ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու ավելի մեղմ տարբերակն է դիտարկում![]() 15 ապրիլի 2017 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Բրյուսելը ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու ավելի մեղմ տարբերակն է դիտարկում, ըստ որի որպես հիմք են ընդունվում Նորվեգիայի հարաբերությունները ԵՄ մի շարք երկրների հետ: Ծրագրով նախատեսվում է, որ Բրիտանիան կանդամակցի Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիային (EFTA), որի անդամներն են Նորվեգիան, Իսլանդիան, Շվեյցարիան և Լիխտենշտեյնը, որոնք ազատ առևտուր են անում իրար հետ: Դրանից հետո Բրիտանիան կարող է Եվրոպական տնտեսական գոտուն անդամակցելու հայտ ներկայացնել, ինչը հետագայում թույլ կտա երկրին ազատ մուտք ունենալ եվրոպական շուկա: Ինչպես նշվում է, այս տարբերակը, որը կոչվում է «նորվեգական մոդել», թույլ կտա մեղմել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու բացասական տնտեսական հետևանքները և պահպանել առևտրային կապերը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բրիտանիայի կառավարությունը փոփոխություններ կկատարի օրենսդրության մեջ Brexit-ից հետո: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |