«Սասնա ծռերի» Հովհաննես Հարությունյանը տեղափոխվել է Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն![]() 15 ապրիլի 2017 - 15:43 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը տեղափոխվել է Հայկական Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոն: Այդ մասին տեղեկացրել է Հովհաննեսի Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը: «Այս պահին Հովհաննեսը բժշկի մոտ խորհրդատվության է: Ոտքն այնպիսի վիճակում է, որ անհրաժեշտ է վերականգնողական բուժում: Հովհաննեսը նաև ներքին օրգանների հետ կապված գանգատներ ունի՝ լյարդի, երիկամների, աղիքների: Ընդհանուր վիճակը շատ վատ է: Նուբարաշենի պայմաններին բոլորս ծանոթ ենք», - նշել է նա: Փաստաբանն ընդգծել է, որ Հովհաննեսն արդեն 9 ամիս է, ինչ պատշաճ բուժօգնություն չի ստացել: 2016-ի հուլիսի 17-ից՝ 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |