ՄԻՊ-ը՝ «ՍԱՍ»-ի աշխատակիցների հետ կապվող ձայնագրության մասին. Մտահոգիչ են հարկադրանքն ու սպառնալիքները

ՄԻՊ-ը՝ «ՍԱՍ»-ի աշխատակիցների հետ կապվող ձայնագրության մասին. Մտահոգիչ են հարկադրանքն ու սպառնալիքները

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել է մի շարք լրատվական կայքերում հրապարակված ձայնագրությունը, որը ենթադրաբար կապվում է նախընտրական ժողովի ընթացքում «ՍԱՍ» կազմակերպության աշխատակիցների հետ:

«Մտահոգիչ են ձայնագրության մեջ առկա հարկադրանքի ու սպառնալիքի դրսևորումները, որոնք կապվում են քաղաքացիների ընտրական իրավունքների իրացման ու նրանց նկատմամբ ճնշման հետ:

Այս առումով, Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում Գլխավոր դատախազության հայտարարությունն այն մասին, որ նշված ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանում առկա հանգամանքները ստուգելու նպատակով», - ասված է ՄԻՊ հայտարարության հետ:

Նշվում է, որ անհրաժեշտ է ապահովել մանրամասն և հաշվետու ստուգում: Քրեական ընթացակարգի շրջանակում պետք է այս հարցում երաշխավորել նաև ձայնագրության մեջ առկա անձանց պաշտպանությունը: Այդ պաշտպանության հարցում հնարավոր ցանկացած խախտում բացառելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասութան սահմաններում կձեռնարկի օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ՝ երաշխավորելով Պաշտպանին այդ հարցով հնարավոր դիմողների գաղտնիությունը:

Ապրիլի 13-ին մի շարք լրատվական կայքեր հրապարակել են փոստով իրենց ուղարկված՝ «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը:Ժողովը վարողն աշխատակիցներին ճնշում է՝ պարտադրելով «քարոզել, համոզել հարազատներին ու բարեկամներին» ձայներ բերել ՀՀԿ տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին: Բանախոսը շատ ձայներ բերողներին խոստանում է պարգևատրումներ, իսկ հակառակ դեպքում՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---