ԻԻՀ ՊՆ. Հուսով ենք՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը թույլ չեն տա օտարների միջամտությունը ԼՂ կարգավորմանը17 ապրիլի 2017 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Հաշվի առնելով տարածաշրջանի անկայուն իրավիճակը, տարածաշրջանն ի զորու չէ հաղթահարել նոր ճգնաժամ: Ապրիլի 16-ին նման տեսակետ է հայտնել Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը Թեհրանում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը: «Հուսով ենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը, հավատարիմ մնալով ԼՂ հակամարտության իրական խաղաղ կարգավորմանը, թույլ չեն տա, որպեսզի օտարները միջամտեն և ճգնաժամի առաջացման պատճառ հանդիսանան»,- ասել է Իրանի պաշտպանության նախարարը, իրանական «Իսնա» լրատվական գործակալությանը հղումով հաղորդում է Panorama.am-ը։ Իրանական աղբյուրի փոխանցմամբ, անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված անկայուն իրավիճակին, Հոսեյն Դեհղանը մասնավորապես ասել է. «Այսօր ոչ միայն տարածաշրջանին, այլև ողջ աշխարհին սպառնում են Սաուդյան Արաբիայի, Իսրայելի և ԱՄՆ-ի քայքայիչ քաղաքականությամբ առաջնորդվող, ինչպես նաև վահաբիական ծայրահեղ խմբավորումների ենթակայությամբ գործող ահաբեկչական խմբավորումները»: Ավելի վաղ Իրանի հետախուզության նախկին գեներալ Մանսուր Հաղիղաթպուրը հայտարարել է, որ ժամանակին «եթե Իրանը չօգներ Ադրբեջանին, հայերը կհասնեին Բաքու»: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ |