Փենս. Վաշինգտոնի «ռազմավարական համբերությունը» ՀԿԺՀ հարցում սպառվել է17 ապրիլի 2017 - 12:23 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն այցելել է Կորեական թերակղզին բաժանող ապառազմականացված գոտի և հայտարարել է, որ Վաշինգտոնի «ռազմավարական համբերությունը» ՀԿԺՀ հարցում սպառվել է: Ապառազմականացված գոտին 4-կիլոմետրանոց տարածք է, որը կիսում է Կորեական թերակղզին, գոտու մեջտեղով է անցնում ռազմական սահմանազատող գիծը: Փոխնախագահը նաև ասել է, որ Հյուսիսային Կորեան չպետք է կասկածի, որ ԱՄՆ-ն վճռական է դաշնակիցներին աջակցելու գործում: Փենսի այցը Հարավային Կորեա 3 օր կտևի և անցնում է ՀԿԺՀ հետ այդ երկրի լարվածության ֆոնին: Քննարկվում է ճնշման սաստկացումը Փհենյանի հանդեպ և նորագույն հակահրթիռային THAAD համակարգերի տեղակայման հարցը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Ռյոնհափ գործակալության վրա հղումով: Իրավիճակը Կորեական թերակղզում սրվել է Հյուսիսային Կորեայում միջուկային փորձարկումների պատճառով: ԱՄՆ-ն հարվածային խումբ է գործուղել տարածաշրջան «Կառլ Վինսոն» ավիակրի գլխավորությամբ, իսկ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կլուծի Հյուսիսային Կորեայի հարցը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |