Բելգիայի խորհրդարանում առաջարկել են թուրքերին զրկել քաղաքացիությունից![]() 17 ապրիլի 2017 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Հենդրիկ Բոգարտը Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի արդյունքների կապակցությամբ առաջարկել է Բելգիայի քաղաքացիությունից զրկել այն թուրքերին, որոնք երկքաղաքացիություն ունեն: «Թուրքերի կեսից ավելին քվեարկել է իշխանության բռնատիրական համակարգի օգտին: Այժմ պետք է վերջ դնել երկքաղաքացիությանը: Ընտրեք»,-գրել է Բոգարտը Twitter-ում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած հանրաքվեի նախնական արդյունքներով՝ քվեաթերթիկների 99.9%-ի հաշվարկից հետո, աննշան առավելություն են գրացնել Սահմանադրության փոփոխության կողմնակիցները՝ խորհրդարանականից նախագահական կառավարման համակարգի անցնելու կողմնակիցները կազմել են քվեարկությանը մասնակցածների 51.2%-ը: Սա 1.25 մլն-ով ավելի է Սահմանադրության փոփոխությանը դեմ քվեարկածներից: Հաղորդվում է, որ վերջնական արդյունքները կհրապարակվեն 10-12 օր անց: Արտերկրում գործող ընտրատեղամասերում, որտեղ քվերակել են Թուրքիայի քաղաքացիները, նախագահական համակարգի կողմնակիցները հաղթել են Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հոլանդիայում, իսկ հակառակորդները՝ ՌԴ-ում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Կանադայում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |