ԱՄՆ-ն դեսանտ է իջեցրել սիրիական Դեր Զորում![]() 17 ապրիլի 2017 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Կոալիցիայի ուժերը ԱՄՆ գլխավորությամբ դեսանտ են իջեցրել սիրիական Դեր Զորում: Ըստ ականատեսների, գործողությունն անցկացվել է քաղաքից դեպի արևելք ընկած տարածքում, որը վերահսկում են «Իսլամական պետության» գրոհայինները: Ապահովելու համար նրանց վայրէջքը գործարկվել են Apache ուղղաթիռները: Դեսանտում ընդհանուր առմամբ մի քանի տասնյակ մարդ է ընդգրկված: Նրանց նպատակն է ԻՊ մատակարարման կետերի և զենքի պահեստների ոչնչացումը: Գործողության մեկնարկից 20 րոպե անց դեսանտայինները լքել են տարածքը: Հայտնի է, որ ԻՊ-ն լրացուցիչ զորքերը է տեղափոխել մարտական գործողությունների տարածք և խստացրել է անվտանգության միջոցները սահմանային անցակետերում: Մարտի 22 -ին ԱՄՆ դեսանտ էր իջեցվել Տաբկա քաղաքի մատույցներում, որի նպատակն է Տաբկայի գրավումն ու հարևանությամբ գտնվող Սաուրի ամբարտակի գրավումը: Դեր Զորը շրջափակման մեջ է 2014-ից ի վեր: Բանակի և խաղաղ բնակչության մատակարարումն իրականացվում է բացառապես օդից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |