Իրաքում եզդիների եղբայրական գերեզման է հայտնաբերվել17 ապրիլի 2017 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Իրաքյան Քրդստանում, Շենգալի (Սինջար) շրջանում 30 եզդու եղբայրական գերեզման է հայտնաբերվել: Այդ մասին հայտնել է Քրդստանի Հայրենասիրական միության մեդիակենտրոնը: Ըստ Հայրենասիրական միության տվյալների, 2014-ի օգոստոսին Շենգալի գրավումից հետո «Իսլամական պետության» զինյալները ցեղասպանության են ենթարկել շրջանում ապրող եզդիներին: Սպանվել է մոտ 5.000 մարդ, մոտ 7.000 կին և երեխա ստրկության է տարվել, իսկ ավելի քան 400.000-ը փախստական է դարձել: Շենգալի քաղաքապետ Մահմի Հալիլի տվյալներով, որը հղում է անում Հայրենասիրական միությանը, 2015-2016թթ. 1646 եզդու դի է հայտնաբերվել, որոնք դարձել են ԻՊ զոհերը: «Շենգալում հերթական եղբայրական գերեզմանն է հայտնաբերվել, որտեղ ավելի քան 30 եզդի է թաղված: Եղբայրական գերեզմանը հայտնաբերել են Շենգալի ինքնապաշտպանության ուժերի մարտիկները քաղաքի ծայրամասում»,-հայտնել է Քրդստանի Հայրենասիրական միությունը, գրում է ՌԻԱ Նովոստին: Մոլեռանդ իսլամիստները եզդիներին համարում են անհավատներ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |