Լավրով. Թրամփն ուզում է կարգավորել ՌԴ հետ հարաբերությունները![]() 17 ապրիլի 2017 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան առաջնորդվելու է ՌԴ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններով, ոչ թե նրա օգնականի: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Նախագահը հաստատել է, որ ցանկանում է կարգավորել հարաբերությունները ՌԴ հետ: Մենք նույնպես պատրաստ ենք դա անել»,-ասել է նա: Այդպես է Լավրովը մեկնաբանել Թրամփի ազգային անվտանգության գծով օգնական, գեներալ-լեյտենանտ Հերբերտ Մաքմասթերի հայտարարությունն այն մասին, թե Ռուսաստանը «ապակայունացնող գործունեություն է ծավալել Եվրոպայում: Ընդ որում ԱՄՆ նախագահը Ռեքս Թիլերսոնի Մոսկվա այցից հետո վստահություն էր հայտնել, որ «ՌԴ և ԱՄՆ միջև ամեն ինչ գերազանց կլինի»: Լավրովը հիշեցրել է, որ Թրամփը նման հայտարարություններ է արել նաև նախընտրական շրջանում: ԱԳՆ ղեկավարը նաև մեկնաբանել է Սպիտակ տան վերջին գործողությունները: Ըստ նրա, Մոսկվան հուսով է, որ Վաշինգտոնը ձեռնպահ կմնա միակողմանի քայլերից Հյուսիսային Կորեայի դեմ, ինչպես դա արվեց վերջերս Սիրիայում: ԱՄՆ-ն ապրիլի լույս 7-ի գիշերը հրթիռակոծել է սիրիական ավիաբազան Հոմս գավառում՝ պատճառաբանելով իր քայլը Իդլիբ գավառում քիմիական զենքի կիրառմամբ: ԱՄՆ-ն քիմզենքի օգտագործման համար Դամասկոսին է մեղադրում, մինչդեռ Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ քիմիական զենք երբևէ չեն կիրառել: Ավելի վաղ ԱՄՆ նախագահն ասել էր, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կկարգավորվեն: Այդ մասին նա գրել էր Twitter-ի իր միկրոբլոգում: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |