Բասկետբոլի Մ20 տարեկանների մարզիչ. Խաղադաշտում ամեն վայրկյանը պայքար է լինելու![]() 17 ապրիլի 2017 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի Մ 20 տարեկանների հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վիգեն Էսկիջյանը Հայաստանում է: Լիբանանահայ մարզիչը ուսումնասիրում է Հայաստանի բասկետբոլը: «Յուրաքանչյուր խաղ ինձ համար կռիվ է եւ պետք է առանձնահատուկ մոտենալ: Խաղադաշտում ամեն վայրկյանը պայքար է լինելու մեզ համար: Հենց այս` պայքարի եւ նվիրումի կարգախոսով ենք մոտենալու ամեն խաղի: Կարծում եմ, այդ դեպքում արդյունքը չի ուշանա», - ասել է Էսկիջյանը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Նա հավելել է. «Պատասխանատու աշխատանք է: Մ 20 տարեկանների հավաքականն ամենակարեւոր թիմերից է: Հենց այստեղից են բասկետբոլիստները տեղափոխվում գլխավոր թիմ:Մինչ այդ հավաքականի խաղերին հետեւել եմ: Սփյուռքում մենք հետեւում ենք Հայաստանի բոլոր մարզական իրադարձություններին: Ուզում եմ` աշխարհում Հայաստանը ճանաչվի նաեւ որպես բասկետբոլի երկիր: Անշուշտ, խնդիրներ կան, եւ աշխատելու շատ տեղ ունենք: Մեր տղաների մեծ մասն ուսանողներ են, ամռանը դասընթացներ են ունենում, եւ դժվարություններ են առաջանում թիմով հավաքվելու համար: Ընտանիքից հեռու մնալ, ստանալ ծնողների համաձայնությունը, սրանք եւս որոշակի դժվարություններ են: Սակայն, բասկետբոլիստները սիրով են համաձայնել խաղալ հավաքականի կազմում: Կամքը կա»: Նրա խոսքով, հունիսի կեսին կհավաքվեն Հայաստանում և կսկսեն մարզվել. «Կփորձենք ստուգողական հանդիպումներ ունենալ: Նախատեսում ենք ընկերական մրցաշար անցկացնել 3-4 թիմի մասնակցությամբ: Աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Նոր խաղացողներ ունենք: Մեր թիմը տարիքային սահմանափակում ունի, ըստ այդմ փոփոխություններ ունենք»: 2017-ին Մ 20 տարեկանների հավաքականը կմրցի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում: Վիգեն Էսկիջյանը ծնվել է 1972-ի հուլիսի 12-ին Լիբանանում: Աշխատել է Լիբանանյան մի շարք ակումբներում, այդ թվում «Անդրանիկ», «Սաժես», «Հոմենթմեն» «Գազիր» և այլն: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |