Խոզերի մեջ մարդկային օրգաններ կաճեցվեն![]() 17 ապրիլի 2017 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Խոզի միս արտադրող Smithfield Foods ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է օգտագործել խոզերին մարդկանց փոխպատվաստման համար օրգաններ աճեցնելու համար: Այդ մասին հայտնում է ScienceAlert-ը: Մասնագետները մտադիր են փոփոխություններ կատարել կենդանիների ԴՆԹ-ում՝ սիրտն ու թոքերը փոխպատվաստման համար պիտանի դարձնելու նպատակով: Ըստ ընկերության, դա կնպաստի նաև կենսաբանական թափոնների քանակի կրճատմանը: Ընկերությունն արդեն իսկ հյուսվածքներ և օրգաններ է մատակարարում բուժհաստատություններին: Օրինակ, ստամոքսի լորձաթաղանթն օգտագործվում է գեպարինի ստացման համար, որը կանխում է արյան մակարդումը վիրահատության ժամանակ: Խոզի օրգանները մարդուն փոխպատվաստելու խոչընդոտներից մեկը կենդանիների գեների առակայությունն է, որոնք հակվածություն են առաջացնում որոշակի վիրուսների հանդեպ: Օրգանի հաջող փոխպատվաստման և աշխատունակության համար անհրաժեշտ է արգելափակել համապատասխան ԴՆԹ-ի ակտիվությունը: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |