EAFJD. Բրյուսելի «Բաբելոնյան պարտեզ» հայկական սրճարանը երկրորդ անգամ հարձակման չի ենթարկվել

PanARMENIAN.Net - Բրյուսելում հայկական սրճարանի վրա հարձակում չի կատարվել երկրորդ անգամ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են Եվրոպայի Հայկական Դաշնությունում (EAFJD): EAFJD-ում հայտնել են, որ շաբաթ օրը թուրքերը նորից մտադիր են հանրահավաք անցկացնել Բելգիայում ԱՄՆ դեսպանատանը կից շրջանում: Հենց այնտեղ էլ գտնվում է «Բաբելոնյան պարտեզ» հայկական սրճարանը: Այդ պատճառով տվյալ շրջանում են կենտրոնացվել ոստիկանության ուժերը, որոնք այնտեղ են մնալու մինչ կիրակի օրվա երեկո հասարակական կարգը պահպանելու համար:



Հիշեցնենք, որ Բրյուսելում հոկտեմբերի լույս 22-ի գիշերը շուրջ 200 մարդ, որ «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղական խմբավորման անդամներ են, ավերել եւ այրել են «Բաբելոնյան պարտեզ» սրճարանը, որ պատկանում է մի իրաքահայի:Հարձակումից քիչ առաջ խուլիգանները պոկել են Բրյուսելում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտի ամերիկյան դրոշը եւ այրել են այն դեսպանատան առջեւ: Թուրքական ծագում ունեցող բելգիացի լրագրող Մեհմետ Քոկսալը նկարահանել է այդ տեսարանը տեսախցիկով, որից հետո դաժանորեն ծեծվել է ցուցարարների կողմից, որոնք թշնամական եւ վիրավորական կարգախոսներ էին բղավում ԱՄՆ-ի հասցեին: Ցույցն ուղղակի առնչություն ունի քրդերի ւ թուրքերի բախմանը Թուրքիայի արեւելքում, որի արդյունքում զոհվել են 12 թուրք զինվորականներ եւ 32 քուրդ գրոհայիններ:



Նշենք, որ այսօր որոշ ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածել, որի համաձայն թուրքերը նորից հարձակվել են «Բաբելոնյան պարտեզ» սրճարանի վրա: Ավերումներից եւ հայ-թուրքական բախումներից հնարավոր եղավ խուսափել միայն ոստիկանության խառնվելու շնորհիվ: Սրճարանի մերձակա տարածքը վերահսկվում է ոստիկանության կողմից, իսկ քաղաքի իշխանությունները արգելել են հանրահավաքների անցկացումը տվյալ շրջանում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---