Տիգրան Համասյանը 2 համերգ կունենա Երևանում![]() 18 ապրիլի 2017 - 09:11 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը An Ancient Observer ալբոմի համերգային շրջագայության շրջանակներում Երևանում նախապես հայտարարված մեկ համերգի փոխարեն կունենա 2-ը: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնել է ինքը՝ Համասյանը. «Քանի որ մայիսի յոթի Երևանյան համերգի տոմսերն արդեն մի շաբաթ է սպառված են, տեղեկացնում եմ, որ մայիսի ութին ևս մեկ համերգ է լինելու»,- գրել է նա: Համերգները կկայանան Արամ Խաչատրյան համերգասրահում: An Ancient Observer ալբոմի համերգային շրջագայության շրջանակում Համասյանն արդեն եղել է աշխարհի տարբեր երկրներում: Առաջիկայում ծրագրված են համերգներ Շվեյցարիայում,ՌԴ-ում, Ճապոնիայում, Ավստրալիայում, Գերմանիայում: Հղումներ թեմայով. Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |