Հայաստանը՝ ռուսաստանցիների համտեսային զբոսաշրջության առաջին եռյակում![]() 18 ապրիլի 2017 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ԱՊՀ և մերձավոր արտերկրի երկրների թվում 3-րդն է ռուսաստանցիների շրջանում համտեսային կամ գաստրոնոմիական զբոսաշրջության ոլորտում: Այդ մասին հայտնում է ՏուրՍտատ վերլուծական գործակալությունն իր վերլուծության հիման վրա: Ըստ գործակալության, Ռուսաստանի բնակիչների շրջանում գաստրոնոմիական զբոսաշրջության համար ամենապահանջված երկրների հնգյակում են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանն ու Ուզբեկստանը: ԱՊՀ երկրների գաստրոնոմիական զբոսաշրջությունն ամենաարագ աճող ոլորտն է Ռուսաստանի արտագնա տուրիզմի ոլորտում 2017-ին: Վարկանիշը կազմվել է հարցման արդյունքների հիման վրա: Ըստ ՏուրՍտատի, ամենապահանջված համտեսային ուղևորությունները մեկշաբաթյա այցերն են: Օրինակ, 7-օրյա գաստրոնոմիական տուրը Հայաստան և Ղազախստան միջինը $900 է պահանջում, ներառյալ ավիատոմսերը, Ադրբեջան ու Վրաստան՝ $800, Ուզբեկստան՝ $1000: Գաստրոնոմիական զբոսաշրջությունը ներառում ճանաչողական ուղևորությունը տարածաշրջան կամ երկիր տեղական խոհանոցի և վարպետության դասերի միջոցով:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |