#killzibil. Համահայկական շաբաթօրյակ է կազմակերպվում18 ապրիլի 2017 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Make Armenia clean again քաղաքացիական նախաձեռնությունն ապրիլի 29-ին կազմակերպում է համահայկական շաբաթօրյակ: Նախաձեռնողները հուսով են, որ հազարավոր մարդիկ կմիանան նախաձեռնությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնել է համահայկական շաբաթօրյակի նախաձեռնողներից Հայկ Զալիբեկյանը: «Մենք կոչ ենք անում բոլորին մասնակցել համահայկական շաբաթօրյակին: Դուք կարող եք ձեր բակ դուրս գալ և հենց այնտեղից սկսել: Կարող եք գալ այն 10 կետերից մեկը, որտեղ մենք կբաժանենք անհրաժեշտ պարագաները՝ տոպրակներ, ձեռնոցներ, բահեր և այլն: Նաև առաջարկում ենք բոլոր մասնակիցներին լուսանկարել բոլոր աղտոտված վայրերը մինչև շաբաթօրյակը և տեղադրել սոցցանցերի աքաունթներում՝ #killzibil և #MakeAremaniaClean հեշթեգերով»,-ասել է Զալիբեկյանը: Նա ասել է նաև, որ ակցիայի մասնակիցները դեմ են պոլիէթիլենային փաթեթների օգտագործմանը, որոնք աղտոտում են շրջակա միջավայրը: «Թող թղթե տոպրակներ վաճառեն»,-ասել է նա: Զալիբեկյանն ասել է, որ իրենք փորձում են իշխանությունների ուշադրությունը հրավիրել այդ խնդրի վրա, իսկ «դա հնարավոր է միայն եթե շատ մարդիկ մասնակցեն ապրիլի 29-ի շաբաթօրյակին»: Ըստ Զալիբեկյանի, նախաձեռնությանը բազմաթիվ գործընկերներ են միացել, ինչը չի կարող չուրախացնել: Նախաձեռնության նպատակն է իրազեկել ՀՀ բնակիչներին աղբահանության, աղբի օգտահանության հետ կապված խնդիրների, քաղաքներում աղբի տարբերակված՝ օրգանական և ոչ օրգանական աղբահանության մասին: «Մենք ուզում ենք, որ մաքրությունն ու մաքրության մեջ ապրելը Հայաստանում դառնա ապրելակերպ», -ասվում է նախաձեռնության հայտարարության մեջ: Նախաձեռնության անդամները կոչ են անում. հավաքել աղբը մարդկանց և կենդանիների հետևից, մաքրել զբոսախնջույքների հետևանքներն ու պահպանել մաքրությունը, օգտագործել աղբարկղներն ու դրանցից դուրս չնետել ծխախոտի մնացորդները և այլ աղբը, պահանջել պետական կառույցներից քաղաքների և գյուղերի ավելի բարձր սպասարկում այդ ոլորտում: Նախաձեռնությունը մտադիր է համագործակցել Երևանի քաղաքապետարանի և ՀՀ բնապահպանության նախարարության հետ: «Մեր տունը չի սահմանափակվում միայն մեր շեմով, այն ինչ շեմից այն կողմ է՝ նույնպես մերն է։ Միասին մաքրենք մեր Երկիրը»,-ասվում է նախաձեռնության հայտարարության մեջ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Ovio-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը պատրաստ է հանդիպել վերջինիս, բայց ոչ այս ֆորմատով «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը |