GRENKE Chess Classic. Արոնյանը հաղթել է Վաշյե-Լագրավին18 ապրիլի 2017 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Կարլսրուե և Բադեն-Բադեն քաղաքներում ընթանում է GRENKE Chess Classic շախմատային միջազգային մրցաշարը: Երրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Առաջին երկու տուրում Արանյանը ոչ ոքի էր խաղացել՝ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի և Գեորգ Մայերի հետ: Երրորդ տուրի արդյունքներն են. Արոնյան-Վաշյե-Լագրավ` 1:0, Կարուանա-Մայեր` 1:0, Բլյուբաում-Նայդիչ` 0:1, Հոու Յիֆան-Կարլսեն` ոչ ոքի, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո. առաջին տեղում է Հոու Յիֆանը` 2.5 միավոր, 2-4 տեղերը կիսում են Կարուանան, Արոնյանը, Նայդիչը` 2-ական միավոր, 5-րդ տեղում է Կարլսենը` 1.5, 6-րդ տեղում՝ Վաշյե-Լագրավը` 1, 7-8-րդ տեղերոը կիսում են Բլուբաումը, Մայերը` 0.5-ական միավոր: Ապրիլի 19-ին Արոնյանը սևերով կխաղա Բլուբաումի հետ: Ութ գրոսմեյստեր միմյանց հետ խաղում են շրջանաձև մրցակարգով: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |