ՔԱԿ-ը ստանձնել է 5 թուրք զինծառայողի սպանության պատասխանատվությունը![]() 18 ապրիլի 2017 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արևելքում 5 թուրք զինծառայող է սպանվել: Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) HPG մարտական թևի անդամները երկու հարձակում են իրականացրել երկրի արևելքում: Այդ մաիսն ասվում է HPG մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ: «Ապրիլի 16-ին 11:00-ին քրդական պարտիզանական ջոկատները հարձակվել են մի խումբ զինվորների վրա Հաքքյարի գավառի Յուկսեկովա շրջանում: Սպանվել է 5 զինվոր»,-ասվում է հաղորդագրության մեջ: : Բացի այդ, ապրիլի 15-ին HPG պարտիզանները գրոհել են թուրքական զինվորական պարեկախումբը, որը Հավիշտա անցակետից գնում էր Վանի գավառի Սինգե անցակետ: Մեկ զրահապատ մեքենա ոչնչացվել է: Տուժած զինվորների քանակը հայտնի չէ, սակայն նրանք տեղափոխվել են շտապ օգնության մի քանի մեքենաներով, ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 2015-ի հուլիսին ՔԱԿ հետ զինյալ հակամարտության վերսկսումից ի վեր զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում այցելել հարավ-արևելյան շրջաններ, այդ թվում Դիարբեքիր անվտանգության նկատառումներով:ՔԱԿ հետ Թուրքիայի հակամարտությունը շարունակվում է արդեն 30 տարուց ավելի և 40.000 մարդու կյանք է խլել: ՔԱԿ-ը պայքարում է անկախ քրդական պետություն ստեղծելու համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |