Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի միջոցառումները՝ Չեխիայում18 ապրիլի 2017 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին` ժամը 12:00-ից մինչև 12:30-ը, Պրահայում տեղի կունենա «Պրահայի հայ երիտասարդական միության» կողմից կազմակերպած լուռ բողոքի ակցիան։ Ակցիայի նպատակն է հիշեցնել հասարակությանը Հայոց Ցեղասպանության մասին և պահանջել Չեխիայի խորհրդարանից չլռել, գործել և ընդունել Հայոց Ցեղասպանությունը, տեղեկացնում է Չեխիայի հայ համայնքի «Ապրիլ 24» կոմիտեն։ Ապրիլի 22-ին՝ ժամը 17-ին, Յիհլավայի Սուրբ Հոգի եկեղեցում տեղի կունենա Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված արարողություն, որին ներկա կլինեն Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուրարտու հՀայ-չեխական միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը, իսկ ժամերգությունը կանցկացնի Չեխիայի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Ապրիլի 23-ին՝ ժամը 15-ին, Բռնո քաղաքի Հուսինյան եկեղեցում տեղի կունենա Սրբոց նահատակաց արարողություն, որը կմատուցի Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը: Ապրիլ 24՝ 15:00-ին, Ծաղիկներ կդրվեն Ֆրանց Վերֆելի տան մոտ, 15:30-ին ծաղիկներ կդրվեն խաչքարի մոտ: Ժամը 16:00 քայլերթ կմեկնարկի: 17:30-ին՝ եկեղեցական արարողություն, հուշ-ձեռնարկ Ս.Հոգի եկեղեցում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում պղնձաձուլարան կառուցելու տարբերակը Պապոյանը նաև հնարավոր է համարել համագործակցության խորացումը ոսկերչության ոլորտում |