Ավագանու ընտրություններին ՀՀԿ-ն կգնա «Հանուն Երևանի» կարգախոսով18 ապրիլի 2017 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կմասնակցի «Հանուն Երևանի» կարգախոսով։ «Հանուն Երևանին» իր մեջ ներառում է «Հանուն կանաչ Երևանի», «Հանուն առողջ Երևանի», «Հանուն բարեկարգ Երևանի», «Հանուն անվտանգ Երևանի» և, ըստ ոլորտների, զարգացման այլ հեռանկարներ», -ասել է ՀՀԿ փոխնախագահ, ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը, գրում է Aysor.am-ը։ Աշոտյանը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում կգործարկվի Loveyerevan.am կայքը: «Սա շարունակությունն է դեռևս խորհրդարանական ընտրություններին բարձրաձայնված մեր կոչի՝ սիրել Հայաստանը, այս դեպքում՝ սիրել Երևանը», - ընգծել է նա։ Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |