Հայաստանցի դասախոսը՝ ԱՄՆ-ում անգլերենի լավագույն դասավանդող![]() 18 ապրիլի 2017 - 17:51 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում 2017թ. անգլերեն լեզվի լավագույն դասավանդող է ճանաչվել հայազգի Սուսաննա ՄակՖիլոմին: Նա արժանացել է ամերիկացի դրամատուրգ, բանաստեղծ և կոմպոզիտոր Սթիվեն Սոնդհայմի մրցանակին: ՄակՖիլոմին, որին հեղինակավոր մրցանակի համար առաջադրել էին նրա ուսանողները, ամերիկյան «Քենեդի» կենտրոնի որոշմամբ ընդգրկվել էր տարվա անգլերենի լավագույն դասավանդողների տասնյակում, գրում է Sputnik-Արմենիան Alexandria News-ի վրա հղումով: Սուսաննա ՄակՖիլոմին արտագաղթել է ԱՄՆ Հայաստանից, որտեղ երկար տարիներ դասավանդել է Երևանի Մանկավարժական համալսարանում, ինչպես նաև եղել է պաշտոնատար անձանց թարգմանիչը: ԱՄՆ-ում ՄակՖիլոմին դասավանդել է Վիրջինիա և Յուտա նահանգների ուսումնական հաստատություններում: 2013-ին Սուսաննան լեզուների մասնավոր դպրոց է բացել Ալեքսանդրիա քաղաքում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |