Բրայզաի հայտարարությունները Ղարաբաղի հարցով համաձայնագրի ստորագրման մասին ոչ մի իրական հիմքեր չունեն26 հոկտեմբերի 2007 - 20:49 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզաի հայտարարությունը Երեւանի եւ Բաքվի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով շրջանակային համաձայնագրի ստորգրման հնարավորության մասին իրական հիմքեր չունեն: Այդ մասին հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը: «Որեւէ թուղթ կարող են ստորագրել, սակայն դա, ամենայն հավանականությամբ, կլինի հերթական մի փաստաթուղթ առանց որեւէ մեխանիզմների: Իրականության հետ դա ոչ մի կապ չունի»,- ասել է նա:Նրա խոսքերով, առաջիկայում իրական առաջընթաց չի գրանցվի Ղարաբաղի կարգավորման մեջ: «Նախընտրական իրավիճակը Հայաստանում եւ Ադրբեջանում աշխատում է հօգուտ հակամարտութան սառեցման, քանի որ այսօր կողմերի միջեւ փոխզիջումային ոչինչ չկա»,- գտնում է քաղաքագետը: Մարկեդոնովը գտնում է, որ հայ եւ ադրբեջանական հանրությունը պատրաստ չէ լուրջ փոխզիջումների: Նրա խոսքերով, հասարակական հարցումները վկայում են, որ պատերազմի կողմնակիցները Ադրբեջանում «կտրուկ երիտասարդանում են»: «Նրանք չգիտեն իսկական պատերազմն ինչ է եւ գտնում են, որ կարելի է հեշտությամբ հաղթել: Քոչարյանը կարող է ինչ-որ փաստաթուղթ ստորագրել: Սակայն նա չի ցանկանա հեռանալ որպես հայ ժողովրդի դավաճան, իսկ եթե նա ստորագրի շրջանների հանձնումը, նա կլինի այդ դրությունում»,- ընդգծել է Մարկեդոնովը: Նա նաեւ հավելել է, որ Բրայզայի հայտարարությունը նախատեսված է հանրային կարծիք ձեւավորելու մասին եւ կոչված է ցուցադրելու, որ Մինսկի խումբը ակտիվորեն աշխատում է, եւ «միջորդները զօրուգիշեր կարգավորման նոր սխեմա են մտածում», հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Հիշեցնենք, որ Մեթյու Բրայզան Բաքվում հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարող են շրջանակային համաձայնագիր ստորագրել մինչեւ 2008 թվականի գարուն: Նրա խոսքերով, Հայաստանի նախագահի երեւանյան հանդիպման ժամանակ Մինսկի խմբի համանախագահների հետ, Ռ. Քոչարյանը չի բացառել նման կարգի ջենթլմենական համաձայնագրի ստորագրումը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |