ԿԳ նախարար. Պետք է երեխային հասկացնենք` դրամը միջոց է, ոչ թե նպատակ18 ապրիլի 2017 - 17:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը ստորագրել են համագործակցության մասին հուշագիր` ՀՀ հանրակրթական դպրոցներում ձեռնարկատիրական կրթության ներդրման և զարգացման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանը: «Եթե ծրագիրը հաջողի, դպրոցներում կունենանք բիզնես մտածողություն և սոցիալական պատասխանատվություն կրող աշակերտներ: Երբ երեխան ստանա իր առաջին 100 դրամը, պետք է իմանա` ինչպես այն ծախսել, և շատ կարևոր է, որ մենք երեխային հասկացնենք` դրամը միջոց է, ոչ թե նպատակ: Երեխան պետք է սովորի, որ ապագայում իր ստացած գումարը օգտագործի ոչ միայն սեփական, այլ նաև հանրային օգտակարության համար: Առհասարակ, սկսած փոքր տարիքից` երեխայի մեջ պետք է ճիշտ վերաբերմունք դաստիարակվի դրամի, կապիտալի, ձեռնարկատիրության նկատմամբ»,- նշել է նախարարը` հավելելով, որ նման դաստիարակությունն ինչ-որ կերպ պատասխան է 21-րդ դարի մարտահրավերներին: «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության տնօրեն Հովհաննիսյանն իր հերթին ընդգծել է. «Ուրախ ենք, որ 26 տարվա մեր համագործակցությունը հասել է այս պատասխանատու և կարևոր փուլին: Հուշագրով ձեռնարկատիրական կրթությունը ընդլայնում է իր սահմանները` ներառելով նաև տարրական դպրոցը: Ուրախ եմ, որ այս հարցում Հայաստանը համահունչ քայլում է աշխարհի այլ երկրների հետ: Շատ կարևոր է, որ երեխան հասկանա` ինչ է նշանակում կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և որ շահույթի մի բաժինը պետք է օգտագործել համայնքային աշխաատանքների մեջ»,-շեշտել է Հովհաննիսյանը: Կողմերը համաձայնել են հետևյալի շուրջ` հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնել Ձեռնարկատիրական կրթություն՝ 4 տարի տևողությամբ. /ներդրման սկիզբը` սեպտեմբեր, 2017, ավարտը` սեպտեմբեր, 2020/՝ տարրական դպրոցի 2-4 դասարաններում` որպես ինտեգրվող բաղադրիչ «Տեխնոլոգիա» կամ այլ առարկայի մեջ, հիմնական դպրոցի 5-7 դասարաններում` որպես ինտեգրվող բաղադրիչ «Տեխնոլոգիա» կամ այլ առարկայի մեջ, ավագ դպրոցի 10-րդ դասարանում՝ որպես տեսական, 11-րդ դասարանում՝ որպես գործնական բաղադրիչներ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ իր իրավասությունների սահմաններում պարտավորվում է մշակել և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել ձեռնարկատիրական կրթության հայեցակարգը, մշակել և հաստատել ձեռնարկատիրական կրթության առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը, երաշխավորել ձեռնարկատիրական կրթության ներդմանն աջակցող ուսումնական նյութերը և ձեռնարկները, օժանդակել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը՝ ուսուցիչների հավաքագրման և վերապատրաստման կենտրոնների ընտրելու հարցում: «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը պարտավորվում է՝ աջակցել ձեռնարկատիրական կրթության հայեցակարգի մշակմանը, մշակել Ձեռնարկատիրական կրթության ներդմանն աջակցող ուսումնական նյութերը և ձեռնարկները, աջակցել Ձեռնարկատիրական կրթության առարկայական չափորոշիչների ու ծրագրերի մշակմանը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |